
Երիտասարդ կառավարիչներ
12-15 տարեկան դպրոցականների համար
Հրավիրում ենք grow edutainment-ի կողմից կազմակերպվող «Երիտասարդ կառավարիչներ» ծրագրին
Նպատակն է ծանոթացնել նախագծի կառավարման հիմունքներին, ինչպես նաև օգնել նախաձեռնել սեփական ծրագրերը:
ԾՐԱԳԻՐԸ ՕԳՆՈՒՄ Է ԴՊՐՈՑԱԿԵՆՆԵՐԻՆ `
2. Պլանավորել
3. Իրականացնել
4. Զեկուցել
5. Վերլուծել
սեփական նախագծերը
Տևողություն և մասնակցության վճար
Ծրագրի տևողությունը 1+2 ամիս (1 ամիս ինտենսիվ թրեյնինգային ծրագիր + 2 ամիս գործնական աշխատանք), ժամերը՝ ցերեկային կամ երեկոյան
Արժեքը՝ 10.000+ 7.000 դրամ
Ծրագրի ներկայացումը ծնողների և երեխաների համար տեղի կունենա
Tuesday, Jun 9, 2015, 07:00 PM
Best Western Congress Hotel
grow edutainment
Email: info@2grow.am
Website: www.2grow.am
Phone: 091 19 13 67
Facebook: https://www.facebook.com/GrowEdutainment
GROW EDUTAINMENT ԹԻՄ
Անուշ Մանուչարյան
Անուշ Մանուչայանը «GROW» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենն է, “Կողմնացույց” կարիերայի կողմնորոշման և ուղղորդման ծրագրի hամահեղինակ և դասընթացավար:
Ունի մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քան 9 տարվա փորձ և ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 5 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրերի համահեղինակ և իրականացնող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach: Chartered Management Institute, UK կողմից հավաստագրված է որպես Management Consultant (CMCE): Փորձառության հիմնական բնագավառներն են հեռահաղորդակցությունը, զբոսաշրջության կառավարումը, վաճառքը և սպասարկումը, մարդկային ռեուսուրսների կառավարումը և տարատեսակ ուսուցման և զարգացման ծրագրերը՝ հասարակական և կոմերցիոն կազմակերպություններում:
Սոնա Հովհաննիսյան
Սոնա Հովհաննիսյանը «GROW» ընկերության համահիմնադիր և ծրագրերի տնօրենն է:
Ունի ուսուցման և զարգացման ոլորտում ավելի քան 10 տարվա փորձառություն, հանդիսանում է մի շարք ծրագրերի և թրեյնինգների հեղինակ և համահեղինակ:
Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach:
2010թ. հանդես է եկել TEDxYerevan միջոցառման ժամանակ որպես խոսնակ (իր ելույթին կարող եք ծանոթանալ ասյտեղ):
Սոնան բազմաբնույթ աշխատանքային փորձ ունի, այդ թվում արվեստի ոլորտում նախագծերի և հասարակայնության հետ կապերի իրականացման, հասարակական կազմակերպության ղեկավարման, ԲՈՒՀ-ի ռազմավարության ստեղծման, սննդի արտադրության և հեռահաղորդակցման բնագավառների ընկերություններում կորպորատիվ ուսուցման գործընթացներում: